Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել

Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի 23 նահանգում ավելի քան 5000 մարդ է տուժել ջրհեղների հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) օգնություն է ցուցաբերել 23 նահանգներում ջրհեղեղից տուժած 5022 մարդու:

Մայիսի 5-ի առավոտից 777 փրկարարներից բաղկացած մոտ 219 փրկարարական խումբ իրականացրել է 134 փրկարարական գործողություն՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։, փոխանցում է IRNA-ն՝ մեջբերելով IRCS-ի պաշտոնական ներկայացուցիչ Բաբակ Մահմուդի տեղեկատվությունը:

Ըստ աղբյուրի՝ այդ ընթացքում օգնության խմբերը շտապ ապաստան են տրամադրել 153 անձի, ևս 224-ին տեղափոխել են անվտանգ վայրեր և ջուրը հանել 186 բնակելի տներից:

Անցած մի քանի օրերի ընթացքում Իրանի 23 նահանգ, այդ թվում՝ Բուշերը, Խորասան Ռազավին, Հարավային Խորասանը, Սեմնանը, Ֆարսը, Քերմանը, Հորմոզգանը, Չահարմահալ Վա Բախտիարին, Սպահանը և Յազդը տուժել են ջրհեղեղներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]